Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ:

Փաշինյանն այս մասին հայտնեց Լիտվայի վարչապետ հետ հանդիպումից հետո հայտարարության ընթացքում իր խոսքում:

«Ընդգծեցի, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաեւ Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով