Հաստատվել է Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։ Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։

VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):

Հիշեցնենք, որ Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով