Հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ․ ԱՆ

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նախորդ շաբաթ կատարվել է 4850 թեստավորում։ Առողջացել է 1368 մարդ։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 443 785 դեպք։ Առողջացել է 431 560 մարդ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8691 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 215 811 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով