Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը։

Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով՝ «խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները»:

Լրատվամիջոցը, հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը, հայտնում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:

Պաշտպանության նախարարը, ըստ հաղորդագրության, հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրվելուց հետո երդմնակալության արարողության ժամանակ, ինչպես նաև փետրվարի 19-ին Ալիևի Թուրքիա կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում արված հայտարարությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով