Հաջիևը հայտարարել է, թե պատրաստ են Բրյուսելում եռակողմ ձևաչափով հանդիպման, ինչպես նաև ուղիղ և երկկողմանի երկխոսության

Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-ԵՄ ձևաչափով հանդիպման։ Այս մասին հայտարարել է Հիքմեթ Հաջիևը՝ անդրադառնալով Գրանադայում հնգակողմ հանդիպման չեղարկմանը։ 

Նա նշել է, որ կողմ են նաև ուղիղ և երկկողմանի երկխոսության՝ Հայաստանի և Ադրբեջան միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ։

Հաջիևի խոսքով՝ Ֆրանսիայի «կողմնակալ ու ռազմականացված քաղաքականությունը վնասում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և վտանգի տակ դնում ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում», և չնայած Բաքվի՝ հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությունը պնդելուն, դա թույլ չի տրվել, և այս պատճառներից ելնելով էլ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի առաջնորդների հնգակողմ հանդիպումը։ Սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը իր մասնակցությունը չեղարկել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը պնդել է նաև Թուրքիայի մասնակցությունը, սակայն Ֆրանսիան և Գերմանիան առարկել են։ 

Նշենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց հնգակողմ հանդիպումը չեղարկելու վերաբերյալ լուրերը՝ միաժամանակ հայտարարելով, որ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով