ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, եւ դա մեզ անհանգստացնում է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու հարցին, ասաց․ 

«Երբ 2022-ին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա ինձ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Ես ասացի՝ գիտեք, կարծում եմ էդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում, մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից։ Եւ իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, եւ դա մեզ անհանգստացնում է։ Եւ էն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել հրապարակային, եւ մեր մտավախություններն արտահայտվում են տարբեր կերպ»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման եւս մի գործոն ավելացնել, եթե դա դա՛ չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում, առնվազն մեր ժողովվրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից։ Բոլորդ վկա ենք, թե մենք ինչքան երկար եւ հետեւողականորեն ենք աշխատել եւ շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ, մենք մեր սկզբունքներն առաջարկել ենք, որն, ի միջի այլոց, ՀՀ-ի մասին չէ, դա նրա մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործում է, թե չի գործում, կա, թե չկա։ Մենք ուզում ենք եւ պատրաստ ենք առերեսվել էդ հարցին»,- ասաց նա։ 

Անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՀ-ի հանդեպ հակառակորդի ագրեսիաների ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հատուկ դիմել է այն հոդվածներով, որ ՀԱՊԿ-ն օգնություն չցուցաբերի, Փաշինյանը ասաց․ 

«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, որ հոդվածով հնարավոր ա դիմել, դիմել ենք, հոդվածներով բուն պայմանագրի, այլ ընդունված փաստաթղթերով, եւ այլն։ Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս, ինչը մեզ համար անհանգստացնող է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով