ՀԱՊԿ-ը դատապարտել է սահմանին ուժի կիրառումը Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը պատրաստ է ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջ և փոխզիջման հասնելու համար, նշվել է կազմակերպության քարտուղարության հայտարարությունում։

«Անընդունելի ենք համարում ուժի կիրառման ցանկացած փորձ վիճելի հարցերի լուծման համար և համոզված ենք, որ քաղաքական-դիվանագիտական մոտեցումներն այլընտրանք չունեն։ ՀԱՊԿ-ը պատրաստ է համակողմանիորեն ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ կայուն փոխզիջման հասնելու համար»,- նշվել է ՀԱՊԿ կայքի հաղորդագրությունում։

Նշվում է, որ ՀԱՊԿ ղեկավարությունը և քարտուղարության աշխատակիցները ցավով և դառնությամբ են ըդնունել բախումների զոհերի մասին լուրերը, որոնք տեղի են ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի 14-17-ին, ինչպես նաև ցավակցություն են հայտնում երկու երկրների ժողովուրդներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով