Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ փակ են Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհները։

ՆԳՆ-ից փոխանցեցին, որ նշված երեք հատվածներում երթևեկությունը վերականգնվել է, հանրապետության տարածքում այս պահին փակ փողոցներ և ճանապարհներ չկան։

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել էր մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսելու մասին։ Մայիսի 10-ի առավոտից լուրեր տարածվեցին, որ փակ է Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի ճանապարհը, ինչպես նաև Արարատ-Երևան ճանապարհը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով