Հանրապետության նախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը։

Այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։

Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Արգենտինայի բարձր ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով