Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Ոստիկանություն

Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով