Հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտականց հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկեց ՔՊ-ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

Ընդդիմության կողմից առաջադրված Էդգար Ղազարյանի թեկնածությանը հանձնաժողովը հավանություն չտվեց․ թեկնածությանը կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով