Հանիեի սպանությունը մեծ սխալ էր, այն անպատասխան չի մնա․ Փեզեշքիան |1lurer.am|

1lurer.am: Հորդանանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը մեծ սխալ էր, նա խոստացել է անպատասխան չթողնել Իսրայելի արարքը:

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանն ակնկալում է, որ «բոլոր իսլամական և ազատատենչ երկրները դատապարտեն Իսրայելի գործողությունը»: Հորդանանի արտգործնախարարը դատապարտել է Հանիեի սպանությունը և նշել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ գործողությունը պատերազմն ընդլայնելու նպատակով է իրագործել:

Նշենք, որ Իսրայելը բարձր մակարդակով չի ստանձնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանության պատասխանատվությունը:

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ պաշտպանության նախարարը հանդիպում է անցկացրել բարձրաստիճան զինվորականների հետ՝ քննարկելու Իրանի հնարավոր հարձակումը: Դրան ընդառաջ՝ Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է պաշտպանվել ու նաև պատասխանել ցանկացած հարձակման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով