Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները |civilnet.am|

civilnet.am:  Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հանիպումը կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում:

Ըստ լրատվամիջոցի՝ նիստից հետո Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները ոտքի վրա ավելի քան 10 րոպե զրուցել են։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին հանդիպման փաստը՝ առանց մանրամասներ հայտնելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով