Հայ-լատվիական հարաբերությունները զարգացման լավ հնարավորություն ունեն. ԱԽ քարտուղարը՝ դեսպանին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:

ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք:

Արմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:

Դեսպանն ընդգծել է, որ հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների իրագործմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով