Հայրապետյանն ու Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին

Մխիթար Հայրապետյանն ու Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարությունում։

Հիմնադրամից հայտնում են նաև, որ «Իմ քայլի» հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով