Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով