factor.am: Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում ընդգրկված է 6 հարց։ Factor.am-ը քաղաքապետարանի կայքից տեղեկանում է, որ օրակարգի 6 հարցերից 5-ը վերաբերում է ավագանու մի շարք անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն։
Ավագանին պատրաստվում է մանդատից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։
Ավագանին պատրաստվում է նշված անդամներին զրկել մանդատից 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած նիստերի քվերակությունների կեսից ավելիին չմասնակցելու համար։
Ավելի մանրամասն՝ factor.am-ում։