Հայկ Մարությանը որոշումը չի փոխել, չի մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին |tert.am|

tert.am: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել և վերահաստատեց, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չեն մասնակցի։

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը Tert.am-ին փոխանցեց, որ նիստին չմասնակցելու իրենց որոշումն ուժի մեջ է։

Նշենք, որ Երևանի ավագանին պատրաստվում է հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրվի:

Հավելենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ևս որոշումը չի փոխել և չի ներկայանա ավագանու նիստին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով