Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որոնք մոտ են Ֆրանսիային. Սեժուրնե |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն անդրադարձել է Հայաստան նախատեսված իր ացյին:

«Հայաստան, Հունաստան և Մոլդովա: 3 օր, 3 եվրոպական ժողովրդավարություն, որոնք մոտ են Ֆրանսիային»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Սեժուրնեն վաղը Երևան կժամանի:

Երկուշաբթի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով