Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ․ Ալեն Սիմոնյան |aravot.am|

aravot.am: ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ քննարկվող խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ․ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա վստահեցրեց, որ գերիների հետ կապված բանակցությունները Հայաստանը վարում է բոլոր հնարավոր հարթակներում եւ բոլոր հնարավոր ձեւաչափերով։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց՝ գերիների հարցը ներառված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ըստ որի, Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ապահովել գերիների ու պահվող այլ անձանց վերադարձը։

«Բայց չեն կատարում»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով