Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 11 -ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-ին  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով,   Լոռիում,  Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նոյեմբերի 11-ին ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով