Հայաստանում Իրանի դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը: Այդ մասին նշված է դեսպանության տելեգրամյան ալիքում:

Մեհդի Սոբհանին նման լուրերի տարածման աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք նախկինում ևս տարածել են կեղծ տեղեկություններ և Իրանի Իսլամական Հանրապետության մասին չարամիտ վերլուծություններ:

Դիվանագետի գնահատմամբ՝ նման լուրերի հրապարակման նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է:

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։

ՀՀ ՊՆ-ն ևս հերքել է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը:

Նման տեղեկություն էր տարածել Iran International կայքը, ինչին արձագանքելով՝ ՊՆ խոսնակը հայտնել է․ «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով