Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է նախորդ գրառումը և հաստատել, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկը ներկա է եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կրակելու միջադեպի։
ԵՄ առաքելությունը ճշտող հայտարարությամբ հայտնել է, որ ոչ մի անդամ չի վնասվել։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ավելի ուշ հերքեց ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ նշելով, որ ԵՄ դիտորդական առաքելության ոչ մի պարեկ կրակի թիրախ չի դարձել։