Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին |armenpress.am|

armenpress.am: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային կերպով՝ 3 տարիների ընթացքում: 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կարծում ենք, որ փուլային ներդրման տարբերակը նպաստելու է, որ համակարգն աստիճանաբար պատրաստվի և ունակ լինի նաև դիմելիության բարձրացմանը:

Մեր կողմից իրականացվող մեծածավալ ներդրումները, կապիտալ շինարարությունները, համակարգային փոփոխությունները, որակի նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացվող քայլերը իրենց արդյունքները տալու են նաև ապահովագրական համակարգում։ Պնդում եմ, որ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց համակարգը պատրաստ է լինելու»,- ընդգծեց Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով