Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ՀՀ առողջապահության նախարարությունը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում»։

«Գրիպը, կորոնավիրուսային (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունները կանխելու միջոցառումների շարքում առաջին տեղում հենց ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումն է: 
Այս պարզ գործողությունն ամենաարդյունավետ միջոցն է ոչ միայն շատ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու, այլև դրանց հարուցիչների աճի և տարածման ռիսկը նվազեցնելու համար», նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում առաջին անգամ հաստատված ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները պարտադիր են բոլոր բժշկական կազմակերպությունների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով