Հայաստանն ու Ղազախստանը միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել միգրացիայի ոլորտում համագործակցության մասին։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։ 

Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեոն։

Արարատ Միրզոյանն ու Մուրատ Նուրտլեոն ևս մեկ համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների միմյանց երկրներ փոխադարձ այցելությունների և գտնվելու կարգի մասին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով