Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են, մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին. Իրանի արտգործնախարար |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին և դրան ադրբեջանական կողմի արձագանքին:

«Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարեւաններն են, և մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին։ Ելնելով փոխադարձ շահերից՝ մենք առաջնահերթ ենք համարում բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը»,- ասել է Աբդոլլահիանը։

Նա ընդգծել է, որ Իրանը տարածքային հավակնություններ չունի հարևան երկրներից որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, սակայն Թեհրանը հասկացրել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լուրջ արձագանքին։

«Տարածաշրջանի պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ իրենք նման մոտեցում չունեն և պետք չէ մտահոգվել։ Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և մյուս հարևանների հետ՝ բարիդրացիության և եղբայրության սկզբունքների հիման վրա»,- հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով