Հայաստանն առայժմ չի պատասխանել ՌԴ առաջարկին միջգերատեսչական խորհրդակցությունների մասին. Զախարովա |news.am|

news.am: Հայաստանն առայժմ չի պատասխանել ՌԴ առաջարկին միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման մասին՝ Երեւանի մտահոգությունները ցրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության վերաբերյալ հարցին։ 

«Ավելի վաղ մենք առաջարկել էինք հայ դաշնակիցներին միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի առարկայորեն քննարկենք եւ փորձենք ցրել նրանց մտահոգությունները։ Պատասխան առայժմ չկա, գուցե հայտնվի, գուցե հայտնվի հենց հիմա, այս նախաձեռնությանը նրանք առայժմ չեն պատասխանել»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով