Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում. ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ այսուհետ Հայաստանը մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում:

«Ուրախ եմ հայտարարել Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայության մասին։ Այսօրվանից Բելգիայում և Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության դիվանագետներից մեկը մշտապես կլինի Լյուքսեմբուրգում՝ նպաստելու Հայաստան- Լյուքսեմբուրգ գործընկերության հետագա ընդլայնմանը»,- նշել է Բադալյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով