Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է թվով 199 օտարերկրյա քաղաքացի։ Sputnik Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։

Նրանցից ամենաշատն Իրանի քաղաքացիներն են՝ 59 անձ, երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 38, երրորդ տեղը կիսում են Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ 14-ական քաղաքացի։

Հայաստանյան ՔԿՀ-ներում պահվող անձինք կան նաև աշխարհի այլ երկրներից։

1-ական քաղաքացի է պահվում Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Լատվիայից, Նիդեռլանդների Թագավորությունից, Քուվեյթից, Ալժիրից, Եմենից, Մարոկկոյի Թագավորությունից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Ղրղզստանից։

Շարունակությունը՝ sputnikarmenia.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով