Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019 թ. ապրիլի 9-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին։

«Ըստ այդ համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերություններ։

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ: Համաձայնագրի նախագիծը, բացի շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվելուց, նաև Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Նշենք, որ Չեխիան 2019 թվականին Հայաստանին ծանուցել է համաձայնագրի ընթացակարգերի կատարման մասին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով