Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում․ Լատվիայի ԱԳՆ

Լատվիան Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Այս մասին նշված է Լատվիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

«Եվրահանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն», – նշված է տեքստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով