Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորման բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտումն են գտել նախորդ տարվա բարձրաստիճան այցելությունների ժամանակ կայացած քննարկումներում և ծավալված համագործակցության մեջ։ Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին նախանշել են այն կոնկրետ ոլորտները, որտեղ կա համագործակցության հետագա զարգացման ներուժ և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով նպաստել դրա առավելագույն իրացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, քաղաքացիական բնակչության չթիրախավորման, «երկու պետություն» սկզբունքով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով