Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի թեման

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոկը Նյու Յորքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Միրզոյանը X սոցցանցում հայտնել է, որ հանդիպումը կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից առաջ։
 
«Լավ զրույց Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ի` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և սեպտեմբերի 19-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ արտակարգ նիստի նախաշեմին։ Ընդգծել է, որ միջազգային միջամտությունը և մարդասիրական հասանելիությունը կենսական կարևորություն ունեն Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործությունների կանխարգելման համար», – գրել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով