azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև Կիրանցում նոր ճանապարահի երթուղու հետ կապված միջադեպեր տեղի չեն ունեցել, «Ազատության» հարցմանն ի պատասխան վստահեցնում են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։
«Հրապարակ» օրաթերթը մոտ երկու շաբաթ առաջ գրել էր, որ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահների միջև: Ըստ թերթի՝ ադրբեջանցիները պնդել են, թե Կիրանցում կառուցվող նոր ճանապարհի մի հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով։
«Ազատություն»-ն ԱԱԾ-ից հարցրել էր՝ արդյո՞ք հայ -ադրբեջանցի սահմանապահաների միջև որևէ քննարկում կամ միջադեպ տեղ է ունեցել կառուցվող նոր ճանապարհի շուրջ, և արդյո՞ք սահամանազատումից հետո Կիրանցում կառուցվող նոր ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։
ԱԱԾ-ն, հերքելով ադրբեջանական կողմի հետ միջադապերի մասին պնդումները, միաժամանակ նաև վստահեցրել է՝ «կառուցվող ճանապարհն ամբողջությամբ անցնում է Հայաստանի տարածքով»։
Կիրանց տանող կամուրջը, որով անցնում էր նաև միջպետական ճանապարհի մի մասը, սահմանազատումից հետո հանձնվեց ադրբեջանական կողմին։ Հայկական կողմը սկսեց նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որն արդեն գործում է։