Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր են ստեղծվել:
Մի աշխատանքային խմբում են Տավուշի մարզպետը, Նոյեմբերյան, Իջևան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր բնակավայրերի վարչական ղեկավարները և Ոսկեպարի մեկ բնակիչ։
Մյուս աշխատանքային խմբում՝ ԱԱԾ, ՊՆ և ԳՇ պատշոնյաներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության է ձեռք բերվել։
Արդեն ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում՝ իրենց բողոքը արտահայտելով պայմանավորվածության դեմ։
Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն: