Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը մինչև Անիի կայարան, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, Լանջառ-Լուսաշող, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը: Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Տիգրանաշենի ոլորաններում, Երևան-Սևան, Արագածոտնի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Շիրակի մարզերում, Ճամբարակի, Մարտունիի, Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում, Ամասիա-Աշոցք, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է:

Սյունիքի մարզում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով