Հայաստանի պաշտպանական բյուջեն կավելանա մոտ 10 տոկոսով |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի պաշտպանական բյուջեն 2024 թվականին կավելանա մոտ 10 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք 2024 թվականի Հայաստանի պետական բյուջեի ուղերձից։

2023-ին ՀՀ ռազմական բյուջեն կազմել էր 505,8 մլրդ դրամ։ 2024-ին այն կկազմի 555 մլրդ դրամ։ Ընթացիկ ծախսերի աճը կավելանա 37,7 մլրդ դրամով։ Պաշտպանական բյուջեի ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ուղղություններով՝ պաշտպանության ապահովում ծրագիրը, ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ, ռազմական ուսուցում և վերապատրաստում, միջազգային ռազմական համագործակցություն, հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ։

Պաշտպանության ապահովման ծրագիրը կավելանա 37,1 մլրդ դրամով ու կկազմի 550 մլրդ դրամ։ Ռազմաբժշկական սպասարկման ու առողջապահական ծառայությունների գծով նախատեսվել է 2,6 մլրդ դրամ, ռազմական վերապատրաստման ու ուսուցման գծով՝ 1,1 մլրդ դրամ, միջազգային ռազմական համագործակցության ծրագրով՝ մոտ 795 մլն դրամ։ Մոտ 500 միլիոն դրամ էլ կուղղվի հումանիտար ականազերծմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով