Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն այսուհետ կհանդիպեն Երևանում ու Անկարայում․ Չավուշօղլու |civilnet.am|

civilnet.am: Այս պահին Հայաստանի հետ համաձայնագրի նախագիծ չունենք: Մենք քննարկում ենք այն, թե ինչ քայլեր կարող ենք անել հարաբերությունների կարգավորման համար և քայլեր ենք անում․ հոկտեմբերի 14-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Կատարի իր պաշտոնակից Շեյխ Մոհամմադ բին Աբդուռահման ալ-Սանիի հետ հանդիպմանը:

Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ «այսուհետև հանդիպումները տեղի են ունենալու Թուրքիայում և Հայաստանում»:

«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ ենք, և այդ բոլոր հարցերում առաջ ենք շարժվում Ադրբեջանի հետ միասին», – միտքն ամփոփել է Չավուշօղլուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայից վերադարձի ճանապարհին խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշել է, որ «անձամբ Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված որևէ խոչընդոտ չի տեսնում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով