Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային պետք դիմակայելու համար պետք է լինել միասնական ու ունենալ արդիական բանակ․ Արման Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ընդգծում է, որ Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային պետք դիմակայելու համար պետք է լինել միասնական ու ունենալ արդիական բանակ։

Փոխնախարարն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին՝ թե ինչ է անում Հայաստանի իշխանությունն այն պայմաններում, երբ Ադրբեջանը նոր անցակետ է դնում Լաչինի միջանցքում ու արցախահայությունը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առջև:

«Պետք է անենք ամեն ինչ, որ հզորանանք: Պետք է լինենք կուռ, միասնական և լավ, արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի որևէ հակառակորդի՝ սադրանքներ չհրահրել: Իսկ աշխարհը չպետք է հանդուրժի որևէ երկրորդ ցեղասպանություն»,- ասաց Սարգսյանը:

Նա հավելեց՝ օրվա խորհուրդն է ավելի շատ հիշել, պահանջել, որ միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ու ճիշտ արձագանքի, որ կանխվեն հետագա այլ հանցագործությունները մարդկության դեմ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով