Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |panorama.am|

panorama.am: ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«Հայաստանի չմասնակցելը մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա, սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են»,-ասել է Թասմագամբետովը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին, չկան առարկություններ կամ խոչընդոտներ.

Նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով