Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նոյեմբերի 9-ին նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայումս ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա արտադրելու ուղղությամբ և քննարկում է «կանաչ ջրածնի» արտադրության ծրագրի իրականացումը։

Այնուհետև քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորություններին, արտադրման տեխնոլոգիաներին, ջրածնի հետ կապված ենթակառուցվածքների կառուցմանը, իրացման արժեշղթաների ապահովմանն առնչվող խնդիրներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով