Հայաստանի կառավարությունը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,-նշված է նախագծում։  

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերին։ Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԵՄ-ի կողմից՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը հայտարարել էր, որ կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում իրավական հարցեր է կարգավորում։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով