Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։ 

Զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 9-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 22-ը։ 

Զորավարժություններին մասնակցում են նաև Հունաստանի, Ալբանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հորդանանի և Կիպրոսի զինված ուժերը։ 

Զորավարժություններին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

«Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով