Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Միրզոյանն այս մասին ասաց ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ:

«Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ, սակայն, այդ  հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ:

«Ես կրկնում եմ՝ պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ այդպիսի հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»,-եզրափակեց Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով