armtimes.com: «Վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտում է եռակողմ հրադադարի պայմանագիրը»։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով.
«Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը ստորագրելուց հետո կրկին չի խախտի և սխալ մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը։
Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ առնվազն ՄԱԿ Անվտանգության խորհրդից»: