Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը. հանդիպել են Փաշինյանը և Խամենեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով