factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինտեգրումից։ Նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել է քննարկել ինտեգրացիոն համագործակցության կոնկրետ հարցեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն առաջ է ընթանում իսկապես բավականին հաջող»,- ասել է Պուտինը։ Նա մեջբերել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը հիմնական շահառուն է, քանի որ Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է՝ նախորդ տարեվերջին այն կազմել է 12,6 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 12,1 տոկոս։ «Սա, իհարկե, լուրջ ցուցանիշ է, շատ լուրջ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն բարձր է գնահատում միության անդամ բոլոր երկրների հետ սերտ գործընկերությունը։
«Այսօր մենք նախ պետք է նեղ ձևաչափով կարծիքներ փոխանակենք զարգացման հիմնական ուղղությունների, մեխանիզմների մասին, որոնք մենք օգտագործում ենք այդ զարգացման համար, իսկ հետո կշարունակենք մեր հանդիպումը ընդլայնված կազմով»,- նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ընդլայնված կազմով հանդիպմանը տեսակապով մասնակցելու են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև անձամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։