Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Գիտարբուքի հաջորդ հյուրը Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանն է։

Այս տեսանյությում նա պատմում է համալսարանում ոչ իր կամքով մշակութաբանության բաժնում սովորելու, մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման և իր հետազոտությունների մասին։

Հանդիպում ենք մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ին «Էպոս» ակումբում․ սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքների տնտեսական, մշակութային, քաղաքական ներուժը՝ ճգնաժամերին դիմակայելու համատեքստում» թեմայով է։

Համլետ Մելքումյանը կխոսի հետևյալ թեմաներով՝

– փողոցային առևտուր, ինքնաբու՞խ շուկաներ. ինչպե՞ս անկախության շրջանում ձևավորվեցին ճգնաժամերին դիմակայելու և հաղթահարելու ոչ ֆորմալ փորձառությունները,

– հետճգնաժամային Հայաստանի և Վրաստանի հուշանվերային և հնոտիների բազարներում առևտրի կենսունակության և արդիականացման օրինաչափությունները՝ շրջափակումներից և lockdown-ներից հետո,

– հանրային տարածքի քաղաքական ներուժը։

Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։ Գրանցման հղումը՝ https://www.eventbrite.com/e/91142355…

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով