«Համեր» մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ․ ոստիկանություն

Փետրվարի 10-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, «Համեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 

Այս ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ «Համերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 1997 թվականին ծնված մի բնակիչ։

Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։

Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հրապարակվել են տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանների ցուցումներին, Հանրապետության Հրապարակում անկառավարելի վարում մեքենան։     

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով